Ինչու՞ Բակո Սահակյանը չէր ցանկանում Շառլ Ազնավուրի հողարկավորության օրը հայտարարել սգո օր

Հոկտեմբերի 1-ին մահացավ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ինչպես արդեն նշվել է նախորդ հոդվածներում, Երևանում հոկտեմբերի 1-ի երեկոյան մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը ծաղիկներ բերեցին և մոմեր վառեցին Շառլ Ազնավուրի հրապարակում` արտիստի աստղի մոտ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հարգանքի տուրք մատուցեց մեծն Մաեստրոյին` կարմիր վարդերի ծաղկեփունջ բերելով:
Նա հայտնել է, որ Հայաստանում Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը հայտարարվելու է սգո օր:
Ամսի մեկին, շանսոնյեի մահվան կապակցությամբ, ցավակցական ուղերձներ են հղել աշխարհի բոլոր առաջատար  երկրների առաջնորդները:
Հայաստանի որոշ դեսպանատներում (Ֆրանսիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ճապոնիայում …) կբացվեն սգո մատյաններ, որպեսզի բոլոր ցանկացողները գրառում կատարեն:
Պաշտոնական Ստեփանակերտը լռում էր:
Հոկտեմբերի 1-ի երեկոյան, Ֆեյսբուք սոց. ցանցի օգտատեր Մարատ Եգանյանը, առաջարկ-հիշեցումով մի գրառում կատարեց այն մասին, որ անհրաժեշտ է մեծագույն շանսոնյեի հուղարկավորության օրը հայտարարել սգո օր: Այդ առաջարկին միացել են հարյուրավոր ֆեյսբուքյան օգտատերեր: Սակայն միայն հոկտեմբերի 2-ին, Մաեստրոյի մահը հայտնի դառնալուց մեկ օր անց, Արցախի նախագահի պաշտոնական կայքում հայտնվեց գրառում այն մասին, որ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին: Արցախում սգո օրվա մասին ոչ մի հայտարարություն չկար:
Արդեն նշվել է, որ Արցախում և Հայաստանում մարդիկ զարմանալի համերաշխություն են ցուցաբերել այն հարցում, թե արժե արդյոք սգո օր հայտարարել, ինչն անկասկած հիմք հանդիսացավ հետագա քայլերի համար, մասնավորապես մի շարժում նախաձեռնվեց, որը պահանջում էր սգո օր հայտարարել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը:
Ինչպես arcakh24.info-ի թղթակցին հայտնում է Մարատ Եգանյանը, գիշերը ժամը 12-ին, «Անկախության սերունդ» կուսակցությունը նույնպես միացավ հուղարկավորության օրը սգո օր հայտարարելու պահանջին: Առավոտյան, եթե իրավիճակը չփոխվեր, այլ քաղաքական շարժումներ ևս պետք է հայտնեին իրենց աջակցությունը:
Հայտարարվել էր, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից հայտարարության բացակայության դեպքում, բոլոր նրանք, ովքեր հարգում են Շառլ Ազնավուրի հիշատակը և հիշում են նրա կողմից Հայաստանին և Արցախին ցուցաբերած օգնությունը` գնալու են Ստեփան Շահումյանի անվան պուրակ:
Եվ միայն հոկտեմբերի 3-ի առավոտյան, հասարակության ճնշման ներքո, Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ երեք լեզուներով, այն մասին, որ Արցախում Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը հայտարարվելու է սգո օր:
Սակայն պարզ չէ, թե ինչու՞, այնուամենայնիվ, Բակո Սահակյանը չէր ցանկանում սգո օր հայտարարել Ազնավուրի հուղարկավորության օրը:

Դիտումների քանակը: 5331
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին