Զոհված զինծառայողների ընտանիքներին կատարվելու են հատուցումներ (10 դեպքի մասով)

Զոհված զինծառայողների ընտանիքներին կատարվելու են հատուցումներ (10 դեպքի մասով)

2019 թվականի օգոստոսի 26-ին կայացած նիստում զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը կայացրել է որոշում, որպեսզի 2008-2014 թթ տեղի ունեցած 10 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքներին սահմանված կարգով կատարել հատուցումներ: Հիմնադրամը տեղեկացնում է, որ զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Շահառուների համար բացվելու են անվճար սպասարկվող հատուկ բանկային հաշիվներ, որոնց էլ փոխանցվելու են գումարները: Ներկայումս պայմանագիր է կնքվել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի հետ:

Դիտումների քանակը: 4692
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին