Հրդեհը վնաս է պատճառել Արցախի գյուղատնտեսությանը

Հրդեհ

Ս.թ. հուլիսի 26-ին Հադրութի շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է ստացվել ԱՀարտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) ուղարկված վիճակագրական քարտն առ այն, որ ս.թ. հունիսի 22-ին «Սիրիգ» կոչվող տեղամասում հրդեհ է բռնկվել:

Մասնավորապես տուժվել են Հադրութ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ս. Պ-ի 5 հա, 1970թ.ծնված Վ. Ա-ի մշակած 15 հա, 1979թ.ծնված Վ. Գ-ի մշակած 11 հա, 1968թ. ծնված Է. Մ-ի մշակած 10 հա, 1981թ.ծնված Ա. Գ-ի մշակած 5 հա գարու դաշտերը, ինչպես նաև ԱՀ Մարտունու շրջանի բնակիչ, 1963թ.ծնված Վ. Ա-ի մշակած 7 հա ցորենի դաշտը, պատճառելով համապատասխանաբար 760.000, 2.565.000, 1.691.000, 1.710.000, 855.000 և 1.680.000 դրամի համարժեք նյութական վնաս: Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ վթարի հետևանքով այրվել է քաղաքացիներին պատկանող ընդհանուր 301 հա գարու դաշտ։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ԱԻՊԾ ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Դիտումների քանակը: 4891
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին