Առևանգում Մարտակերտ քաղաքում

Похищение

Ս.թ. հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1965թ.ծնված Ա. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Հ-ն նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված վարսավիրանոցից իրեն պատկանող «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայով առևանգել է իր դստեր՝ 1991թ. ծնված Ք. Ա-ին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, վերջիններս հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող Ա. Հ-ին պատկանող ամառանոցում: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Հիշեցնենք, որ ըստ քրեական օրենսգրքի, առևանգումը հանդիսանում է անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություն` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով (131-րդ հոդված):

Դիտումների քանակը: 5608
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին