Կոստան Զարյանի ձեռագրերի արխիվը նվիրաբերեցին Մաշտոցյան Մատենադարանին

Матенадаран

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը համալրվել է նոր ձեռագրերով: Հուլիսի 24-ին Կոստան Զարյանի ժառանգները Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեցին հայ ականավոր գրողի, բանաստեղծի, վիպասանի և արվեստաբանի ձեռագրերի արխիվը: Բացի այդ նրանք նվիրաբերեցին նաև իրենց հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր, մեքենագիր նյութերը:

Նվիրատվության նպատակն է պահպանել, համակարգել, արխիվացնել, ուսումնասիրել, հրատարակել, հանրայնացնել ու թվայնացնել Կոստան Զարյանի գրական, արվեստագիտական, նամակագրական, նոթագրական, կենսագրական ողջ ձեռագիր, մեքենագիր անտիպ և հրատարակված մեծարժեք նյութն ու այն հասանելի դարձնել տվյալ նյութերը գնահատող հնրությանը։ Ժառանգները նշեցին, որ այսքանով արխիվը դեռ չի ամբողջացել ու առաջիկա ամիսներին Կոստան Զարյանի այլ երկրներում գտնվող արխիվները ևս կբերվեն Հայաստան, որոնց պահպանումը նույնպես կվստահվի Մաշտոցյան Մատենադարանին: Այդ մասին այսօր` հուլիսի 27-ին, տեղեկացանք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։

Դիտումների քանակը: 4555
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan