Ռոոբերտ Քոչարյանը կալանավորված է: Փաշինյանը պահեց իր խոստումը

Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ կալանքը որպես կանխարգելիչ միջոց կիռարելու մասին: Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է մեղադրյալ մարտի մեկի գործով։ Դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները, բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին:

Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է, և կայացվել է Նիկոլ Փաշինյանի տված խոստումն ի կատար ածվելու համար: ՈՒստի, հաշվի առնելով այն հանգամանքները, որ ըստ էության ՀՀ վարչապետի պաշտոնակատար պրն Փաշինյանը ՛՛Թավշյա հեղափոխության՛՛ դեռևս առաջին օրերից մարտի 1-ի գործով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խոստումը կատարում է, կարելի է եզրակացնել, որ դա դրական կանդրադառնա դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրության “Իմ քայլ” դաշինքի ընտրական արդյունքներին:

Դիտումների քանակը: 5278
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan