Ապրիլի 7-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 20-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 853-ի:
Ինչպես հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 6-ին ապաքինվողների քանակը գերազանցեց նոր հայտնաբերած վարակվածների քանակին: Ընդանուր առմամբ, առ այսօր գրանցվել է 8 մահվան դեպք: Ուրախալի է այն փաստը, որ վերջի օրերը համեմատ ապրիլի 6-ի ցուցանիշները, նոր վարակվածների առումով բավականին նվազել են:
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի գրանցված դեպք չկա:
Թողնել պատասխան