Հայաստանը կրկին ընկնում է հանրահավաքների իշխանության տակ

Նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քրիստոնյաների ԼԳԲՏ ֆորում»: (ԼԳԲՏ — լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր): Այս լուրը մի քանի ամիս առաջ տարածվեց բոլոր սոցիալական ցանցերում և բուռն վրդովմունք առաջացրեց հայկական ինտերնետ-հասարակության մոտ: Սոցիալական ցանցերի հայկական հատվածը սկսեց ակտիվորեն քննարկել և իր բացասական վերաբերմունքն արտահայտել այս իրադարձության հանդեպ: Ելնելով այն բանից, որ «Նոր Հայաստանում» յուրաքանչյուր քաղաքացին կարող է ազատորեն արտահայտել իր տեսակետը և պաշտպանել իր իրավունքները, Հայաստանի քաղաքների վրդովված քաղաքացիները բողոքի ակցիաներ սկսեցին Հայաստանում ԼԳԲՏ ֆորում անցկացնելու դեմ:

Մասնավորապես, երեկ, նոյեմբերի 1-ին, Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա, որտեղ պահանջում էին արգելել Հայաստանում ԼԳԲՏ ֆորումի անցկացումը: Հայաստանի քաղաքացիները համոզված են, որ միասեռականության քարոզչությունը սպառնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը:

Պետք է ընդգծել, որ Հայաստանում դեմ են ոչ թե ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց, այլ Հայաստանի ժողովուրդը դեմ է միասեռականության քարոզչությանը: Մարդկանց, ովքեր դուրս են եկել փողոց և բողոքում են Հայաստանում անցկացվելիք այդ իրադարձության դեմ` վրդովվեցրել է նաև այն փաստը, որ քաղաքի օրը, երբ ամբողջ հայությունը տոնում էր աշխարհի ամենահին քաղաքներից մեկի 2800-ամյակը, քաղաքի կենտրոնական շենքերի պատշգամբները զարդարված էին վարդագույն ուղղանկյուններով` ԼԳԲՏ համայնքի հիմնական խորհրդանիշով, ինչը քաղաքացիների կողմից ընկալվեց որպես միասեռականության քարոզչություն: Այս կապակցությամբ ցուցարարները դիմեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, պահանջելով հեռացնել այն պաշտոնատար անձանց, ովքեր պատասխանատու են եղել այդ օրը քաղաքը զարդարոլու համար, սակայն զբաղվել են ԼԳԲՏ ֆորումի գովազդով:

Քաղաքացիների շրջանում վրդովմունքի ալիքը չի մարում, ընդհակառակը, ֆորումի յուրաքանչյուր մոտեցող օրվա հետ ավելի ու ավելի է աճում: Ինչի՞ դա կհանգեցնի` Հայաստանում ԼԳԲՏ ֆորումի չեղարկմանը, թե՞…..

 

Դեռ կտեսնենք:

Դիտումների քանակը: 4652
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին