Էմմանուել Մակրոնը և Արմեն Սարգսյանը այցելել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթային կենտրոն

950619

Ֆրանսիայի Հանրապետության հախագահ Էմմանուել Մակրոնը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթային կենտրոն։

Նրանց ուղեկցում են հանրապետության առաջին տիկնայք, Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայ և ֆրանսիայից հյուրընկալած պաշտոնյաներ։

Շառլ Ազնավուրի անվան մշակույթային կենտրոնում գործելու է կինոթատրոն, կրթամշակույթային կենտրոն, որտեղ կդասավանդվի կինո, երաժշտություն և ֆրանսերեն։ Ճարտարապետ Արիս Ադամյանը նշեց, որ շենքի վերակառուցումից հետո կենտրոնում կգործի ինտերակտիվ թանգարան նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին և նրա անցած ճանապարհին։

Էմմանուել Մակրոնը և Արմեն Սարգսյանը այցելել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթային կենտրոն

Ավելի վաղ շառլ Ազնավուրի որդին նշել էր․ “Կենտրոնի այցելուներին կողջունի հորս ձայնը, որը կներկայացնի նրանց իր կյանքի ամենակարևոր փուլերը` ծնողների արտագաղթից մինչև բեմի վրա իր հաղթանակը: Կենտրոնը կլինի նաև կրթական և մշակութային փոխանակման տարածք: Մասնավորապես, մենք կներկայացնենք ֆրանսերեն սովորելու մեթոդ, հիմնվելով հորս ստեղծագործությունների տեքստերի վրա”։ Նա նաև հույս հայտնեց, որ կկարողանա բնակություն հաստատել Հայաստանում և նվիրաբերել իրեն այն ծրագրերին, որոնք իր հայրն իրականացրել է հայրենիքում։

ՀՀ նախագահը հիշեց մի դեպք, երբ մի քանի ամիս առաջ նա ցույց տվեց Էլթոն Ջոն Ազնավուրի տունը, նա ասաց. «ցավում եմ, որ ես հայ չեմ»։

Էմմանուել Մակրոնը և Արմեն Սարգսյանը այցելել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթային կենտրոն

Էլթոն Ջոնը խոստացավ, որ եթե Ազնավուրը համաձայնվի, ապա նա կերգի իր հետ Երևանում: Սարգսյանը Ազնավուրին զանգահարեց և նա համաձայնվեց: Ցավոք, նրանք չհասցրեցին այդ գաղափարը իրականացնել:

Հայաստանի նախագահը Մակրոնին առաջարկել է տարբեր աստղերի կատարմամբ երկու բարեգործական համերգ կազմակերպել ի հիշատակ Շառլ Ազնավուրի`Փարիզում և Երևանում:

Ֆրանսիայի նախագահը տվել է իր համաձայնությունը։

Դիտումների քանակը: 4634
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին