Շառլ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությունը Փարիզում․ Ուղիղ եթեր

57642

Այսօր՝ հոկտոմբերի 5-ին,  Փարիզում Լեզինվալդում տեղի է ունենում Շառլ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությունը։

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, “Ավրորա”  մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները և հիմնադիր՝ Ռուբեն Վարդանյանը, շանսոնյեի հարազատները և ընկերները, որոնց թվում էր նաև Շառլ Ազնավուրի մտերիմ ընկեր՝ Ժան Պոլ Բելմոնդոն։

Ելույթ են ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հոկտեմբերի 6-ին տեղի կունենա շանսոնյեի հուղարկավորությունը, սակայն Շառլ Ազնավուրի ընտանիքը նշել է, որ մասնավոր բնույթի միջոցառում է լինելու և հուղարկավորությանը ներկա չեն գտնվելու լրագրողները։

Դիտումների քանակը: 4575
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին