Սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օր

DSC_0793

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին,  Ստեփանակերտ քաղաում մեծ շուքով նշում են Արցախի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը։

Սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օր

Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի Արցախի Հանրապետության բնակիչները և Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից ժամանած հյուրերը  այցելեցին  Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օր

Երթին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և  կառավարության ներկայացուցիչները։

Այս տարի Երևանից Արցախյան տոնին մասնակցելու ժամանել էին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Զորի Բալայանը, Էդուարդ Շարմազանովը, Հովիկ Աբրահամյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք։

Սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օր

Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։

Սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օր

Այսօր նախատեսված են նաև այլ տոնական միջոցառումներ, որոնց թվում են՝ ազգագրական պարերի բաց դասը, ասեղնագործության և բրուտագործության վարպետության դասերը,  իսկ երեկոյան՝ ժամը 20․00-ին   տեղի կունենա տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ։

Լուսանկարները՝  Arcakh24.info -ի։

Դիտումների քանակը: 8136
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին