Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ապորինի է

default

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ապորինի է։ Այդ կարծիքին է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ՝ Սասուն Խաչատրյանը։

“Ալեքսանդր Ազարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում և հայտարարել է, որ թեև նա աշխատել է, սակայն կաշկանդվածություն չունի այդ գործի քննության հետ կապված։ Ինքնին այս փաստը, որ նա աշխատել է չէի գնահատի որպես նրա անկողմնակալության մասին, եթե լիներ միայն այս փաստը նրա անկողմնակալության մասին վկայող ապացույց”, — ասել է Սասուն Խաչատրյանը Ազատություն TV-ի ուղիղ եթերում։

Ալեքսանդր Ազարյանը Մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական դատավճիռներ և նա խաղաղցուցարարներին բնութագրել է որպես ամբոխ, որպես մասսայական անկարգությունների մասնակիցներ և կրելով այդ համոզմունքը Ալեքսանդր Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ։Սակայն նա լինելով այդ արժեքների կրողը, այդ համոզմոնքների կրողը,  մակագրել է ինքն իրեն կողմերին տեղյակ չի պահել, որ ինքն այս գործերով, այս տեսակ ձևակերպումներով մարդկանց է դատապարտել և չհայտնելով, որ ինքը արդեն իսկ ունի կանխակալ վերաբերմունք  այս գործի վերաբերյալ, դեպքերի վերաբերյալ՝ որոշում է կայացրել այս գործով։

“Նա կանխակալ կարծիք է ունեցել և նա բացարկման ենթակա դատավոր էր”,- ասաց Սասուն Խաչատրյանը։

Դիտումների քանակը: 4571
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին