ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ․ Սեյրան Օհանյանին «մարտի 1-ի» քրգործում ներգրավելու հնարավորության հարցը

3890

Խոսելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների և երկրում արտակարգ դրություն հաստատելու վերաբերյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի մասին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մատնանշում է  այն ժամանակ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի ելույթն ու ընդգծում՝ իշխանությունները ցուցարարներին սպառնացին բանակի կոշտ արձագանքով։

«Եթե կհիշեք՝ արդեն մարտի 1-ի ուշ երեկոյան Սեյրան Օհանյանը հանդես եկավ կոչով, որում փաստացի սպառնաց քաղաքացիներին, որ՝ այ, եթե դուք հանկարծ դուրս գաք, հավաքվեք, իրավական ռեժիմի հետ կապված արգելված ինչ-որ գործողություններ անեք, ապա բանակը շատ խստորեն դա պատժելու է։ Ես բառացի չեմ հիշում, բայց սկզբունքը սա է։ Ի՞նչ է նշանակում, որ այդ գործողությունները հանձնարարվել էին բանակին։ Կներեք, բա սահմանադրական կարգի տապալումը էլ ինչպե՞ս է լինում»։

Շարունակությունը տեսահոլովակում․․․

azatutyun.am

Դիտումների քանակը: 6476
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին