Հակահեղափոխության հերոսները

Untitled-1

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը :Հակահեղափոխության հերոսները

Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 անդամից։ Խնդրագրի տակ ստորագրել են 15 հոգի  2 կուսակցությունից՝ “Ազատ Հայրենիք”,  որի նախագահն է Արայիկ Հարությունյանը և “Արցախի ժողովրդական կուսակցություն”, նախագահ՝ Աշոտ Ղուլյան․

Ղուլյան Աշոտ — ԱԺ նախագահ
Արթուր Թովմասյան — «Հայրենիք»
Հյուսնունց Ռուդիկ — «Հայրենիք»
Դադայան Ռամելա — «Հայրենիք»
Մխիթարյան Արզիկ — «Հայրենիք»
Ուլուբաբյան Վարդգես — «Հայրենիք»
Բաղրյան Վարդգես — «Ժողովրդավարություն»
Գրիգորյան Արամ – «Հայրենիք»
Ղահրամանյան Ռոբերտ — «Հայրենիք»
Կասպարյան Գրիգորի — «Հայրենիք»
Օհանյան Արմեն — «Հայրենիք»
Գալստյան Ժաննա — «Ժողովրդավարություն»
Մելքումյան Դավիթ — «Ժողովրդավարություն»
Բարսեղյան Լյուդմիլա — «Ժողովրդավարություն»
Օհանջանյան Արարատ — «Հայրենիք»

“Ազատ Հայրենիք” կուսակցությունից  4 պատգամավոր անհայտ պատճառներով չեն ստորագրել։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 27-ին։ Նա մեղադրվում է 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։Հակահեղափոխության հերոսները

Դիտումների քանակը: 8683
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Հակահեղափոխության հերոսները”-ին

  1. Анаит
    1

    Հէնց ետ բոլոր դեպուտատները դավաճաներ էն։ Մեչերնին մի նորմալ մեկը չիկա։ Եւ այսքան ժամանակ տրանք եին որոշու մեր Արցախի եւ իրա ժողվրդի. ապագան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին