Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ. ԱՀ ՊԲ

Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավարևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Կարդալ ավելին

Հրդեհ՝ բնակելի շենքի տանիքում

Օգոստոսի 15-ին` ժամը 16:29-ին, ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի 3 հասցեում հրդեհ է բռնկվել: Կարդալ ավելին

Արցախում գրանցվել է խոտածածկ տարածքների հրդեհներ

Հունվարի 14-ին հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել, բոլորը բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու հետևանքով: Այդ մասին հաղորդում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը։ 《Հաշվի առնելով տաք եղանակային պայմանները, բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ բաց տարածքներում, անտառային գոտիներում կրակ վառելուց, ինչը մեծ հավանականությամբ կարող է էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Հրդեհներն անգամ թեթև քամու միջոցով տարածվում և ընդլայնվում են》, - ասված է հաղորդագրությունում: 2021 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հանրապետության տարածքում հրդեհի մասին 18 դեպք է գրանցվել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7-ով: ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում։ Տուժածներ չկան:

Ստեփանակերտում բնակելի տանը հրդեհ է բռնկվել

Այսօր ժամը 10:16-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մարտունու 63 հասցեում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության Ստեփանակերտ քաղաքի հրշեջ-փրկարարական մասի երկու մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարների արագ արձագանքման և ձեռնարկված օպերատիվ աշխատանքների արդյունքում ժամը 10:42-ին հրդեհը մեկուսացվել է, լիամարվել՝ 11:50-ին: Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1963թ-ին ծնված Ս.Ս-ին պատկանող բնակելի տան տանիքը մասնակի և տան հյուրասենյակի բազմոցը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Հրդեհի բռնկման պատճառը և հասցված նյութական վնասի չափերը ճշտվում են:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է տանտիրոջ դին

Այսօր ժամը 08:07-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում հրդեհ է բռնկվել և նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Կարդալ ավելին

Հրդեհը վնաս է պատճառել Արցախի գյուղատնտեսությանը


Հրդեհ կառավարության շենքում

Ժամը 09: 03-ին 911 ծառայությունը հաղորդագրություն է ստացել, որ կառավարության շենքում հրդեհ է բռնկվել։ Կարդալ ավելին