Հրդեհ՝ բնակելի շենքի տանիքում

FB_IMG_1629098154221

Օգոստոսի 15-ին` ժամը 16:29-ին, ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի 3 հասցեում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հրդեհ՝ բնակելի շենքի տանիքում

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 4 մարտական հաշվարկ՝ մեկ ավտոսանդուղք, և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Անհրաժեշտության համար հրշեջ փրկարարներին ջրով ապահովելու նպատակով՝ կանչի վայր է եկել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի ջրատար ավտոմեքենան:

Նախնական տվյալներով այրվել է Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց 3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքում առկա շինությունը և ներսում գտնվող կենցաղային պարագաներ:

ԱԻՊ ծառայության փոխանցմամբ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 18:04-ին և մարվել՝ ժամը 19:00-ին:

Դիտումների քանակը: 3970
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին