Արցախում Բերքի տոն-տոնավաճառը այս տարի չի անցկացվի սովորական ձևաչափով

Բերքի տոն-տոնավաճառ

ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ պայմանավորված նոր կորոնավիրուսի պատճառով առաջ եկած սահմանափակումներով, այս տարի ավանդական Բերքի տոն-տոնավաճառը, ցավոք սրտի, չի անցկացվի սովորական ձևաչափով:
Հաշվի առնելով գյուղատնտեսական բարիքները հասցեատերերին՝ մեր քաղաքացիներին հասու դարձնելու անհրաժեշտությունը, ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշել է միջոցառումը կազմակերպել օնլայն ձևաչափով, ինչի համար լայնորեն կօգտագործվեն նախարարության մեդիա ռեսուրսները, գլխավորապես՝ «ԱգրոՇուկա Արցախում» ֆեյսբուքյան հարթակը: Այդու, անհրաժեշտ է անդամագրվել նրան ու մշտապես հետևել մեր ֆեյսբուքյան էջին և նախարարության կայքին:
Միաժամանակ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում կգործի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով. 097 30 80 14, 047 95 67 11: Այս կերպ մենք հնարավորություն կունենանք պատասխանել օնլայն-տոնավաճառին մասնակցել ցանկացողներին հետաքրքրող հարցերին:

Դիտումների քանակը: 5344
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին