Կարմիր խաչն այցելել է հայ պատանդներին

Կարմիր_խաչ

Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: Կառույցի Երևանի գրասենյակի հաղորդմամբ այցերը եղել են օգոստոսի ընթացքում և սեպտեմբերին, որ ժամանակ այցելել են նաև Գուրգեն Ալավերդյանին:

Հիշեցնենք, որ Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, շփոթվել և մոլորվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ մարտական հենակետը ստուգելիս: Նա հանդիսանում է Հայաստանի զինված ուժերի սպա, իսկ Ադրբեջանը նրան ներկայացրեց որպես դիվերսանտ:

Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքի հետ: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հաղորդմամբ կապի միջոցները տարբեր են լինում, օրինակ կարող է լինել ավանդական դարձած նամակ, կամ ձայնագրված ուղերձ: Կապի ձևի ընտրության ժամանակ առաջնորդվում են անձի ցանկությամբ: Ըստ նրա լինում են դեպքեր, որ հաղորդագրությունը փոխանցվում է բանավոր:

Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, հայ սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը: Ինչպե՞ս է նրանց վիճակը. որպես չեզոք միջնորդ՝ Կարմիր խաչն ավելին ասել չի կարող, բայց Զառա Ամատունին վստահեցնում է՝ հենց դա է կառույցի ուշադրության կենտրոնում: Ինչ նկատում ու արձանագրում են՝ քննարկում են համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Դիտումների քանակը: 3806
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին