Ադրբեջանում գտնվող Նարեկ Սարդարյանին այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները

107a20e290425ec9f0528dee19cd1ae7_XL

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանին այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները: Այդ մասին հաղորդել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին: ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը համապատասխան պրոցեդուրաների հնարավորություն ստացավ փոխանակվել ընտանեկան բնույթի հաղորդագրություններով:
Ավելի վաղ ԱԱԾ լրատվության ծառայությունը հայտենլ է, որ 2020 թ. հուլիսի 8-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան Հայաստան վերադարձնելու համար:

Դիտումների քանակը: 4669
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին