Շաքի գյուղում հայտնաբերվել է սմերչ տեսակի հրթիռ

Սմերչ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 17:58-ին, ՀՀ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Տեղանքի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ:
Արդյունքում փրկարարները սահմանազատել են տարածքը և տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Դիտումների քանակը: 4962
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan