Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն դատական համակարգ

հանրային քննարկումներ
ՀՀ Արդարադատության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, Հայաստանում նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն

 դատական համակարգ: Այդ շրջանակներում արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթը:
Օգոստոսի 14-ին կայացավ մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, այլոք։
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքում, կարևորելով նման հանրային քննարկումների կազմակերպումը, անդրադարձել է հակակոռուպցիոն դատարանի ձևավորման օրենսդրական նախագծերի փաթեթով նախատեսված իրավակարգավորումներին: Մասնավորապես՝ ներկայացրել է հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության բաց մրցութային ընթացակարգը, ինչպես նաև թեկնածուների առաջադրման համար նախատեսված սահմանափակումները, դատավորների թվաքանակները՝ առաջին, վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում: Համաձայն ներկայացվող փաթեթի նախատեսվում է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը ստեղծել առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների, իսկ 5-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը, և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը կգործի 8, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։ Անդրադարձ է եղել նաև թեկնածուների ընտրությունից հետո նախատեսվող դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին: Այնուհետև, փոխնախարարը պատասխանել է մյուս բանախոսների՝ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրած դիտարկումներին և հանրային քննարկմանը հեռավար կարգով մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: Ամփոփելով խոսքը՝ Սրբուհի Գալյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը բաց և պատրաստակամ է քննարկելու Նախագծի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ պարունակող բոլոր դիտարկումները:
Դիտումների քանակը: 4674
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan