Մահացել է ևս 6 անձ: Մայիսի 25-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է ռեկորդային 452-ով` հասնելով 7113-ի

много смертей

Մայիսի 25-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 452-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7113-ի:

Մահացել է ևս 6 անձ: Հայաստանի Հանրապետությունում մայիսի 24-ին ապաքինվողների քանակը 81-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 87 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ինչպես վերջի օրերին, այնպես ել մայիսի 24-ին ցուցանիշները նոր վարակվածների առումով աճի միտում են ցուցադրում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 34 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 13-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են և 2-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 10 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 4441
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan