Միքայել Մինասյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը

Միքայել Մինասյան
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

 իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝  Հռոմի Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, քրեական գործով մեղադրյալ Միքայել Արայի Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Կոմիտեն հարկ է համարում նշել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկա չէին դարձել և անդրադարձ չէր կատարվել Մ.Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին, բացառությամբ 06.05.2020թ.-ի դատական ակտի, որով քննարկվել և վերլուծվել էր Մ.Մինասյանին մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, որը դատարանի կողմից գնահատվել էր իրավաչափ:
Սակայն հիշյալ դատական ակտը, պաշտպանական կողմի բողոքի հիման վրա, բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից և ուղարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Ընդ որում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կրկին քննարկման առարկա չէին դարձել մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները և կալանավորման հիմքերը: Վերը նշված գործընթացներին զուգահեռ շարունակվել է նաև քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական  ործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 03.09.2020թ.-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Մ.Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը փոփոխելու և լրացնելու մասին, ու նույն օրը Մ.Մինասյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ), որից հետո մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը, ինչպես արդեն վերը նշվել է, բավարարվել է դատարանի 22.09.2020թ.-ի որոշմամբ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Դիտումների քանակը: 4598
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին