Հադրութցիների բողոքի ակցիա Ստեփանակերտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հադրութ

Ստեփանակերտում Ադրբեջանին հանձնած Հադրութի շրջանի բնակիչները իրականացրել են բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցներից որոշներն իրենց ելույթում նշել են, որ այն օրվանից, երբ Ռուսաստանը մուտք է գործել Անդրկովկաս այդ տարածաշրջանի հայերի համար պայմաններն անընդհատ վատթարացել են։ Ակցիայի մասնակցի խոսքերով նտեսական շարժառիթներից հայերը տեղափոխվել են այլ բնակավայրեր, իսկ նրանց փոխարեն ռուսական կողմը բնակեցրել է թաթարների, որոնք էլ ներկայիս ադրբեջանցիների նախնիներն են։ Նա պնդում էր, որ ունի փաստեր, որ հայերը միշտ էլ ապրել են հանձնված տարածքներում Արաքսից մինչև Քուր, ինչու չէ նաև մինչև Բաքու, անգամ Կարախանբեկլույում կանգնած էր հայկական եկեղեցի։ Սակայն զտման արդյունքում հայերին դուրս են մղել այդ տարածքներից։ Ակցիայի մասնակիցները կասկածի տակ են դնում Արցախում խաղաղ ու հանգիստ ապրելու հեռանկարները և օգնության խնդրանքով դիմում են Եվրոպային ու Ամերիկային։

Դիտումների քանակը: 4831
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին