Մարտի 26-ին Ստեփանակերտում երկու ընտանիք է թունավորվել շմոլ գազից։ Առաջին դեպքի կապակցությամբ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հաղորդել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 17:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Լ. Հուրունց փողոցի բնակիչներ` 1987թ. ծնված Ա. Մ.-ն և 1986թ. ծնված Լ. Մ.-ն:
Դեպքի վայր մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստաացել են նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Շմոլ գազից թունավորման հաջորդ դեպքը գրանցվել է գիշերը` ժամը 01:30-ին, շմոլ գազի թունավորումով Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Խուդյակով փողոցի բնակիչներ` 1966թ. ծնված Գ. Մ.-ն և 1993թ. ծնված Դ. Բ.-ն, ովքեր թունավորում են ստաացել մարտի 26-ին ժամը 23:30-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, լոգասենյակում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին հայտնի դարձավ, որ «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը հայկական կողմին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով:
Թողնել պատասխան