Հայ լրագրողներին թիրախավորելու հարցը կքննարկվի ՄԻԵԴ-ում

Shushan_Doydoyan
Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու, վիրավորելու և նրանց կյանքը սպառնալիքի տակ դնելու համար բրիտանական «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպության իրավաբանական թիմն այսօր դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան 

(ՄԻԵԴ)՝ ընդդեմ Ադրբեջանի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

«Դիմումատուները՝ սպանված ուղեկցորդ (fixer) Գրիշա Նարինյանի եղբայրը՝ Մխիթար Նարինյանը, վիրավորում ստացած լրագրողները Սևակ Վարդումյանը, Արամ Գրիգորյանը, ինչպես նաև Ավետիս Հարությունյանը պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի հրետակոծության ընթացքում խախտել է իրենց կյանքի և ազատ արտահայտման իրավունքները, որոնք երաշխավորվում են Կոնվենցիայի 2-րդ և 10-րդ հոդվածներով», — նշել է Դոյդոյանը։

Հաղորդագրության համաձայն պարզ դարձավ, որ դիմողներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը և Կառլոս Գայոն, ինչպես նաև իրավաբան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Դիմորդները խնդրել են, որ դիմումը քննության առնվի արագ դատաքնության կարգով։

Դիտումների քանակը: 4180
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին