Շրջապատումից փրկված զինծառայողներն արդեն բուժհաստատությունում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հայտնի դարձավ, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար պայքարած 6 ժամկետային զինծառայողները վերադարձել են Հայրենիք: Այս օրերին նման լուրն անիրական է թվում։ Սակայն մեր տղաներին հաջողվել է անվնաս մնալ թշնամուն հանձնված տարածքներում, խուսափել գերեվարումից և ողջ վերադառնալ տուն։

Մեր քաջ հայորդիներն են`

Այվազյան Արսեն Կարենի
Սահակյան Դավիթ Գեղամի
Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի
Հարությունյան Արթուր Գարիկի
Արմաղանյան Արման Արշակի
Թումանյան Ռուսլան Սարգիսի

Տեսանյութում մեր անկոտրում Արման Արմաղանյանն է։

Դիտումների քանակը: 5812
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին