Երասխի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ՝ Երասխի հատվածում: Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, 1975 թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել:

Դիտումների քանակը: 4139
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին