Հայկական կողմին է փոխանցվել ևս 1 դի

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ապրիլի 7-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ապրիլի 7-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1530 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Դիտումների քանակը: 4044
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին