Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն էր ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՀՀ ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող»,– նշում է աղբյուրը հավելելով, որ ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Դիտումների քանակը: 3961
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին