Հրդեհի երկու օջախներից մեկը մեկուսացվել է

Հրդեհ

Մարտակերտի շրջանի «Երից Մանկանց» վանքի տարածքում հրդեհ է բռնկվել: Այդ մասի հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Մարտակերտի շրջանային ԱԻ բաժին տեղեկությունը ստացվել է օգոստոսի 18-ին։ Հայտնել են, որ Տոնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Երից Մանկանց» վանքի հարակից անտառածածկ հատվածում բռնկված հրդեհը շարունակվում է:

Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները երկու մարտական հաշվարկով մեկնել են կանչի վայր և աշխատել ամբողջ օրվա ընթացքում: Սակայն կրակն արագորեն տարածվել է ուղեկցվող քամու ուժգնացման պատճառով:

Հաշվի առնելով վտանգի լրջությունը ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով:

Շարունակվող հրդեհը մարելու նպատակով այսօր առավոտյան ժամը 7:00-ից հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկվել են ծառայության փրկարար ուժերի վարչության և Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջները, ինչպես նաև Մարտակերտի շրջվարչակազմի ռեսուրսները:

Մեկ այլ հրդեհի օջախ էր հայտնաբերվել Ստեփանակերտ-Շուշի միջպետական ավտոճանապարհի աջակողմյան հատվածի անտառային գոտում: Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, ովքեր շուրջ 5 ժամ աշխատել են բարդ ռելիեֆային տարածքում և մարել կրակը: Նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք, թփեր և անտառային զանգված:

Դիտումների քանակը: 3635
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին