Մարտակերտի և Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրերի հանձնման մասին

25264005

Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն, Նոր Ջրաբերդ և Ասկերանի շրջանի Ուղտասար, Արմենակավան բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների: Հայտարարության մեջ նշված է, որ «Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը»: Նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում:
Այսօրերին պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում Մարտակերտի շրջանի ավելի քան 2000 և Ասկերանի շրջանի 400 բնակչի, իսկ Ակնա թաղամասում՝ շուրջ 800 տնտեսվարողի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի ու այլ միջոցների ապահովման ուղղությամբ:

Դիտումների քանակը: 4883
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին