Տողի Մելիք Եգանի ապարանքում կայացավ ավանդական գինու փառատոնը

Աժուրդի հանած գինու շիշը

Արցախում բարի ավանդույթները շարունակվում են: Եվ արդեն վեցերորդ անգամ կայացավ գինու փառատոնը: Սեպտեմբերի 21-ին Տող գյուղում տեղակայված Մելիք Եգանի ապարանքը մարդաշատ էր: Բազմաթիվ տաղավարներում ներկայացված ՀՀ և ԱՀ 30 գինեգործներից բացի կարելի էր հանդիպել բազմատեսակ գյուղատնտեսական մթերքների, արցախյան խոհանոցի ուտեստների, հուշանվերների, ընդհուպ մինչև գեղանկարչության ցուցահանդեսի: Միջոցառումը լի էր անակնկալներով: Հյուրասիրությունն ամենուր էր:

Աժուրդի հանած գինու շիշը

Տոնի առանձնահատուկ հատվածներից էր ապարանքի պահպանման ու վերականգնման համար կազմակերպված աճուրդը: Աճուրդի էր հանված 2018թ. շշալցված անվանական գինու սահմանափակ շշերից մեկը: Աճութդի արդյունքում մրցող 2 զույգերը պայամանավորվեցին միասին խմել այդ շշի գինին իսկ ապարանքի վերականգնմանը փոխանցել յուրաքանչյուրը 150 հազար դրամ:

Դիտումների քանակը: 5363
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին