Artsakh Fest-ը կրկին Ստեփանակերտում

70858872_737477960026502_8670177186818293760_n (1)

Artsakh Fest ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի երկրորդ թողարկումը տեղի է ունենալու ս․թ․ հոկտեմբերի 4-ից 6-ը ընկած ժամանակահատվածում:
Փառատոնի այս տարվա թողարկումը ներառելու է ֆիլմերի դիտում-քննարկումներ, արվեստագիտական միջամտություններ, երաժշտական ծրագիր, ինչպես նաև բաց աշխատարաններ/վարպետաց դասեր և մասնակցային(potluck) ընթրիք։

Փառատոնի այս տարվա “Նախշուն Բաջի” խորագրով թողարկման թեման է լինելու՝ կինը և հակամարտությունը։ Հետպատերազմական սինդրոմը գործ ունի պատերազմի իրողությունները խաղաղ կյանք ներմուծելու և խաղաղ կյանքին հարմարվելու հետ: Կանայք ի ցույց դրեցին իրենց ունակությունները պատերազմի դաշտում, խախտելով հաստատված կանոները, դերերն ու աստիճանակարգերը: Ժամանակակից հակամարտություններում գերակայող գենդերային բաղկացուցիչը հետազոտելու և հայրիշխանական քաղաքականությունների հիմքերը ապամյութականացնելու միջոցով այս տարի Artsakh Fest-ը փորձ է անում երևան բերել կնոջ դերակատարությունը նեոպահպանողական հասարակությունում զինված հակամարտության պայմաններում:

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը, որը քաղաքի Նախշուն Բաջին է, ու որի կառուցումը ղեկավարել է Թամարա Պետրոսյանը, նման է հասարակությանը, որ մասնատվել է ժամանակային տեսանկյունից և փոխակերպումների (տրանսֆորմացիաների) է ենթարկվում: Փոխակերպումների է ենթարկվել նաև կնոջ դերը, և փոխակերպումներն այնքան ցայտուն են, որ դրանք կարելի է տեսնել մի սերունդի ապրած ժամանակահատվածում: Թատրոնը, նման «տղամարդու» գործ կատարող կնոջ, ինքնուրույն, առանց բարեկամների օգնության, իր արվեստագետ-զավակներին ապահովելով սնունդով(ստեղծագործ տարածքով)` ձեռք է բերում սուբյեկտայնություն:

Դիտումների քանակը: 4300
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին