Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Մհեր Շահինյանի անհատական ցուցահանդեսը․ Տեսանյութ

Մհեր Շահինյանի անհատական ցուցահանդեսը

Փետրվարի 20-ին Ստեփանակերտի պատկերասրահում հարնության ուշադրությանը ներկայացվեց Հայաստանի Նկարիչների Միության Պատվավոր Անդամ Մհեր Շահինյանի անհատական ցուցահանդեսը: Միջոցառմանը բազմամարդ էր, ներկա էին ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արցախյան մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ ԶԼՄՆ-ների ներկայացուցիչներ:

Մհեր Շահինյանի գործերը առանձնանում են յուրահատուկ երանգային համատեղությամբ: Նայելով այդ նկարներին ակամայից հիշում ես մանկության տարիները, որտեղ յուրահատուկ տեղ էին զբաղեցնում գորգերի զարդանախշերը: Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 10-ը: Մուտքն ազատ է։

Դիտումների քանակը: 4640
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan