Ստեփանակերտում տեղի է ունեցել Աշոտ Ղուլյանի (Բեկորի) մահվան 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում

69742408_712365419224475_2453221715304513536_n

Օգոստոսի 24-ին 27 տարի առաջ հերոսի մահով ընկավ Արցախի հերոս լեգենդար առաջին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանը — Բեկորը։

На изображении может находиться: 3 человека, люди стоят

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել հերոսի մահվան 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում ԱՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ Վահրամ Ղահրամանյանը նշել է, որ Աշոտ Ղուլյան արժեքը ներկայացնում է մեր անցած ամբողջ մարտական ուղին, ամբողջացնում հաղթանակի ճանապարհը. «Աշոտ Ղուլյանը բոլորիս մտապատկերում մնացել է նույն ժպտերես, ծաղկուն դեմքով տղան, մենք կմեծանանք, կծերանանք, բայց ինքը մեր բոլորի մտապատկերում կմնա նույնը»:

Միջոցառման ընթացքում կատարվել է Աշոտ Բեկորի հիշատակին Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպված հուշամրցաշարի բացումը: Հուշամրցաշարին մասնակցում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ավելի քան 150 մարզիկներ

Բեկորը ծնվել է 1959թ. հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Աշոտ Ղուլյանն աչքի է ընկել 1991 թվականին Բաքվից Քարվաճառ ուղարկվող ռազմական շարասյան ոչնչացման ժամանակ: Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Խոջալու, Քարինտակ, Լաչին և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին:

Հատկապես աչքի է ընկել 1992 թվականին Շուշիի ազատագրման ժամանակ: Նրա վաշտն առաջինն է մտել Շուշի: Մարտական անունն Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել» (11 անգամ վիրավորվել է), անվանել են Բեկոր։

1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի համար։

Դիտումների քանակը: 4926
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին