Կիպրոսի Մելգոնեան վարժարանը փակ է մնում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի անձնական նկրտումների պատճառով

70858391_909944662724005_8541262046916771840_n

“45 տարի առաջ ավելի քան 70 ռումբ տեղաց Կիպրոսի Մելգոնեան կրթական հաստատության վրա։ Աշակերտության թիվը նվազեց՝ հասնելով 20-ի: Կարծես թե առիթը պատրաստ էր փակելու, լուծարելու կամ տեղափոխելու դպրոցը, բայց Մելգոնեան կրթական հաստատության վճռակամությունը շատ մեծ էր, ինչպես ասում են՝  նրա պատերը շատ հաստ էին և պարանը՝ շատ երկար։

45 տարի առաջ ՄԿՀ-ն ոչ մի թուլակամություն չցուցաբերեց և շատ ավելի ուժեղ գտնվեց, քան երբևէ: Դուք չեք կարող մեզ կշտամբել, չեք կարող մեզ տրորել, չեք կարող մեզ ծաղրել, դուք չեք կարող մեզ սաստել և, իհարկե, դուք չեք կարող մեզ վերացնել. ա՛յս էր Մելգոնեան կրթական հաստատության հիմնական պատգամը Թուրքիային:

«1915-ն այլևս երբեք չի կրկնվի», «Ականատես կլինեք մեր հաղթական երթին» կարգախոսներ որդեգրելով՝ առաջ շարժվեցինք: Սակայն մենք չէինք կարող գուշակել, որ 1949-ի ապրիլի 14-ին մի երեխա էր ծնվելու, որ հետո վճռելու էր դառնալ հայության չար բախտի նշանը և հաստատակամ կերպով փորձելու էր ավարտին հասցնել Թալեաթի սկսած գործը:
Մի օր՝ մի աստղազարդ գիշեր, այդ երեխան պառկել և մտածում էր, թե՝ ինչքա՞ն հետաքրքրիր մարտահրավեր կլինի՝ հանձն առնել Թալեաթի սկսած գործն ու ավարտին հասցնել: Ավելին, ինչքա՜ն անօրինակ մարտահրավեր կլինի գնալ ավելի հեռուն և արմատախիլ անել հայ ազգի իսկական արմատները: Շատ մասնագետներ իզուր փորձեցին հետազոտել այս երեխայի հոգեբանությունը՝ հասկանալու, թե ի՞նչը կարող է որևէ երեխայի մղել՝ ոչնչացնելու իր ազգը և ի՞նչը կարող է առհասարակ երեխային դրդել՝ նմանվելու Թալեաթին: Մասնագետները իզուր փորձեցին գուշակել նաև այս երեխայի պաշտամունքի առարկան. ո՞րն է նրա Աստվածը՝ Եհովա՞ն, Բուդդա՞ն, Քրիստո՞սը, Կոնֆուցիո՞ւսը, Կալի՞ն… Ո՞ր հոգևոր ուղղության է նա դավանում՝ քրիստոնեություն, սիոնիզմ, մահմեդականություն, թե՞…
Ո՞րն է նրա սուրբ գիրքը՝ Աստվածաշո՞ւնչը, Ղուրա՞նը… Այս երեխան հեգնում էր բոլոր կրոններն ու հոգևոր ուղղությունները: Այս երեխան վախ չուներ խավարից, ամոթից կամ խայտառակությունից։ Հնարավո՞ր է, որ նա սխալ
դաստիարակություն է ստացել, ինչը նրան այդքան դաժան է դարձրել փոքր տարիքից:
Այդ երեխան այսօր արդեն 70 տարեկան է, ունի Նյու Յորքի ամենաթանկ բնակարաններից մեկը և իշխում է մեզ վրա՝ իր զայրույթով, նախանձով, ատելութեամբ, շահամոլությամբ և անկարողությամբ։

Ես նրան անվանում եմ ամենամեծ թշնամին հայ ազգի և Հայաստանի պետության…
Նա Պերճ Սեդրակյանն է, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահը, ով միայնակ կարողանում է այսքան տարիներ փակ պահել Կիպրոսի Մելգոնեան վարժարանը…”։
ՄԵԼԳՈՆԵԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Դիտումների քանակը: 4604
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Կիպրոսի Մելգոնեան վարժարանը փակ է մնում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի անձնական նկրտումների պատճառով”-ին

  1. 1

    Спасибо

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին