Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Թունիսի և Ֆինլանդիայ ԱԳ նախարարների հետ

70750164_3609279085764928_7772900553805266944_n

Սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի հետ։

Հայաստանի և Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ կատարեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ որպես ֆրանկոֆոն արժեքները կիսող պետությունների միջև համագործակցությունն ապահովող արդյունավետ հարթակի գործունեությանը և մտքեր փոխանակեցին հաջորդ տարի Թունիսում կայանալիք գագաթաժողովի նախապտարաստական աշխատանքներին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ սերտ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր թունիսցի գործընկերոջը ներկայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները՝ կարևորելով տվյալ ուղղություններով փոխգործակցության ներուժի լիակատար իրացման ուղղությամբ անմիջական շահառուների ներգրավմամբ ծրագրերի իրականացումը։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց նաև Ֆինլանդիայ ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ:

Տեսադարան

Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության առաջնահերթությունների շուրջ, ինչպես նաև անդրադարձան Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և ամրապնդմանը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում:

Դիտումների քանակը: 4474
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին