Բաց կոչ արվեստագետների համար

113600

Artsakh Fest ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի երկրորդ թողարկումը, որը տեղի է ունենալու ս․թ․ հոկտեմբերի 4֊ից 6-ը ընկած ժամանակահատվածում, բաց է տեսողական արվեստի, երաժշտության, վիդեո և այլ մեդիաներով աշխատող արվեստագետների համար:

Որևէ արվեստագետ կամ արվեստագիտական կոլեկտիվ դիմում-հայտերի քանակով սահմանափակված չէ: Արվեստագետները պետք է ունակ լինեն ավարտին հասցնելու իրենց նախաձեռնությունն ու համագորցակցեն կազմակերպչական խմբի հետ՝ բավարարելով որոշակի պայմաններին: Ծրագրի համակարգողները արվեստագետներին կօժանդակեն իրականացնելու նրանց ստեղծագործությունները:

Ծրագրի մասնակիցները կպահպանեն հեղինակային իրավունքն իրենց գաղափարների և դիզայնի նկատմամբ: Artsakh Fest-ը իրավունք ունի, հղում անելով արվեստագետին, տպել ինչպես նաև մեդիայով տարածել ներկայացվող գործերը: Սկզբնական դիմումը և ուղեկցող նյութերը (նկարագրություններ, էսկիզներ) պահպանվելու են Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի արխիվում:

Մասնակիցները պետք է հասու լինեն շրջակա միջավայրի վրա իրենց գործերի ազդեցության մասին և ապահովեն դրանց կայունությունը: Շրջապատող միջավայրի և ռելիեֆի տարրերը չեն կարող փոփոխվել: Ինստալացիաները չպետք է արգելքներ ստեղծեն հետիոտնի կամ տրանսպորտային միջոցների համար:

Անհրաժեշտ են նախագծեր, որոնք՝
-կնոջ, հակամարտության և իշխանության մասին են
-ունակ են վեր հանելու հասարակությունում զինված հակամարտության հետևանքով գենդերային փոխակերպումները
-խոսում են կնոջ մասին ամուսնու բացակայության պայմաններում, երբ ամուսինը զոհվել է պատերազմում, կամ արտագաղթել
-անդրադառնում են կնոջը կայուն (հետպատերազմական) հասարակությունում
— անդրադառնում են հարակից թեմաներին։

Փառատոնի այս տարվա “Նախշուն Բաջի” խորագրով թողարկման թեման է կինը և հակամարտությունը։ Հետպատերազմական սինդրոմը գործ ունի պատերազմի իրողությունները խաղաղ կյանք ներմուծելու և խաղաղ կյանքին հարմարվելու հետ: Կանայք ի ցույց դրեցին իրենց ունակությունները պատերազմի դաշտում, խախտելով հաստատված կանոները, դերերն ու աստիճանակարգերը: Ժամանակակից հակամարտություններում գերակայող գենդերային բաղկացուցիչը հետազոտելու և հայրիշխանական քաղաքականությունների հիմքերը ապամյութականացնելու միջոցով այս տարի Artsakh Fest-ը փորձ է անում երևան բերել կնոջ դերակատարությունը նեոպահպանողական հասարակությունում զինված հակամարտության պայմաններում: Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը, որը քաղաքի Նախշուն Բաջին է, ու որի կառուցումը ղեկավարել է Թամարա Պետրոսյանը, նման է հասարակությանը, որ մասնատվել է ժամանակային տեսանկյունից և փոխակերպումների (տրանսֆորմացիաների) է ենթարկվում: Փոխակերպումների է ենթարկվել նաև կնոջ դերը, և փոխակերպումներն այնքան ցայտուն են, որ դրանք կարելի է տեսնել մի սերունդի ապրած ժամանակահատվածում: Թատրոնը, նման «տղամարդու» գործ կատարող կնոջ, ինքնուրույն, առանց բարեկամների օգնության, իր արվեստագետ-զավակներին ապահովելով սնունդով(ստեղծագործ տարածքով)` ձեռք է բերում սուբյեկտայնություն:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 30, 2019 թ․
Մասնակցության հայտերը կամ նախագծերը (առավելագույնը 700 բառ) ինքնակենսագրականի և պորտֆոլիայի հետ (5 աշխատանքից ոչ ավել)։

Դիտումների քանակը: 4351
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին