Արցախյան թիմը շնորհակալ է Երկրապահների միությունից

70397977_385927815433265_47067636063797248_n

Oգոստոսի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից կրկին անգամ կազմակերպվել է ուսումնամարզական ճամբար, որտեղ մասնակցել են 10-15 տարեկան երեխաներ: Ճամբարը տեղակայվել էր ՀՀ Մարտունու շրջանի Ծովինար գյուղի անտառային ափամերձ տարածքում: Այնտեղ ընդգրկված էին նաև Ստեփանակերտի և Շուշիի թիմերը` թվով 40 երեխա:
Երեխաների առօրյան շատ հագեցած էր: Առավոտյան ժամը 7-ին արթնանալուց հետո 7:10-ին երեխաները գնում էին ֆիզպատրաստվածության, որից հետո ժամը 8-ին նախաճաշ էր ու տարածքի մաքրում: Ժամը 9-ին առավոտյան ստուգատես էր, ինչին հաջորդում էր դասընթացները` շարային պատրաստություն, ձեռնամարտ, մարտավարություն, առաջին օգնություն, կրակային պատրաստվածություն, ռազմահայրենասիրական դաստիարակություն և այլն:
Սնունդը ճամբարում եռանգամյա էր, իսկ օրը ավարտվում էր խարույկով և պարահանդեսով:
Ճամբարում «Պատանի Երկրապահ» ակումբի նախագահ Օնիկ Ավետիսյանի կողմից ստեղծվել էր հատուկ ջոկատային խումբ ում առօրյան տարբերվում էր սովորականից, քանի որ նրանք նաև գիշերն էին դուրս գալիս պարապմունքի: Մնացած երեխաները երեկոյան ժամը 10-ին անվանականչից հետո գնում քնելու:
Նշենք որ ամեն օր պարտադիր կազմակերպվում էր սպորտային ու ինտելեկտուալ խաղեր: Արցախցիների թիմը ինտելեկտուալ խաղում և ֆուտբոլային մրցույթում գրավել է առաջին տեղը:
Հրամանատարական կազմի, փրկարարների և բուժակի ուղեկցությամբ երեխաները չորս անգամ գնացել են Սևանա լճի ափ լողալու: Արցախցիների համար նախատեսված էր անակնկալ` նախավերջին օրը նրանց տարան Սևանա թերակղզին ու Աղթամար վանքը:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվում էին տարբեր հանդիպումներ ՊՆ, ԱԻՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Առանձնացնենք, որ երեխաներին շատ-շատ դուր էր եկել առանձնապես զինվորական պարապմունքները:
Ճամբարի արցախյան թիմի ղեկավարը, երեխաները և նրանց ծնողները մեծ երախտագիտությամբ են խոսում այդ ուղևորության մասին ու երեխաների առօրյան հետաքրքիր կազմակերպելու կապակցությամբ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Երկրապահների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանին, «Պատանի Երկրապահ» ակումբի նախագահ Օնիկ Ավետիսյանին, ճամբարի պետ Նարեկ Գասպարյանին և պաշտպանության նախարարությանը:

Դիտումների քանակը: 5165
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan