“Ուրուգվայը եղել և մնում է Հայաստանի կարևոր աջակիցը” — Զոհրաբ Մնացականյան․ Տեսանյութ

69111077_3488009601225211_5052684133575163904_n

Զոհրաբ Մնացականյանը Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաև լրագրողների հետ։ Հանդիպման ժամանակ ԱԳ նախարարը նշել է․

 «Ուրուգվայը եղել և մնում է կարևոր աջակից Հայաստանի այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության կանխարգելմանը միջազգային օրակարգում:

Մեր երկխոսության ընթացքում այսօր առիթ ունեցանք անդրադառնալու մեր երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերի։ Վերահաստատեցինք, որ պետք է շարունակենք քաղաքական ակտիվ երկխոսությունը, կարևորեցինք այն դերը, որ հայ համայնքն ունի Ուրուգվայում՝ միաժամանակ հանդիսանալով կարևոր կամուրջ երկու պետությունների հարաբերություններում:

Մենք նաև ընդգծեցինք մյուս բոլոր ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ տնտեսական, գիտական, մշակութային, կրթական ոլորտներում: Միմյանց առաջարկելու շատ բան ունենք, և այդ առնչությամբ իմ կողմից առաջարկեցի միասին աշխատել` անմիջական դերակատարներին միմյանց մերձեցնելու համար համապատասխան հարթակներ ստեղծելու ուղղությամբ»:

Դիտումների քանակը: 4502
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին