Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հետ. Տեսանյութ

17959_Zohrab_mnatsakanyan_11_M

Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում հանդիպում ունեցավ Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հետ։

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում համագործակցության ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ, ներառյալ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության ծրագրերի նախաձեռնման միջոցով։

Դիտումների քանակը: 4315
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին