Ucom-ի բաժանորդներն Արցախում Facebook-ի հետ խնդիրներ կարող են ունենալ

Ucom_Armenia_Logo

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ղեկավարության և լրատվամիջոցների հանդիպման ժամանակ ՂՏ գլխավոր տնօրեն Կ. Օդաբաշյանին ուղղվել է հարց, թե տեղյա՞կ է արդյոք ՂՏ ղեկավարությունը, որ հայաստանյան որոշ օպերատորների բաժանորդներն Արցախում սոցալական ցանցերից օգտվելիս բախվում են դժվարությունների: Խոսքը մասնավորապես վերաբերվում էր Ucom բջջային օպերատորի բաժանորդներին:

Պատասխանելով այդ հարցին Կ. Օդաբաշյանը նշեց, որ այո նրանք տեղյակ են, բայց նման դժվարությունների բախվել է միայն Ucom բջջային օպերատորի բաժանորդներն ու միայն Facebook սոցիալական ցանցից օգտվելիս: ՂՏ գլխավոր տնօրենը նշվեց, որ այդ խնդիրները կապված չեն ՂՏ-ի գործունեության հետ, քանի որ մնացած օպերատորների բաժանորդները նման խնդիրների չեն հանդիպում, ինչպես նաև մատնանշեց, որ տվյալ խնդիրը դիտվում է միայն Facebook սոցիալական ցանցից օգտվելիս:

Դիտումների քանակը: 4417
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին