Arcakh24.info լրատվական կայքի նկատմամբ ծավալված հետապնդումների հակազդման շրջանակներում տեղի կունենա Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր՝ Դոնարա Գաբրիելյանի, թիվ 92 առ 16.08.2019թ. հրամանն անվավեր ճանաչելու և խախտված իրավունքները վերականգնելու պահանջի մասին ԸԻԴ/3192/02/19 քաղաքացիական գործի նախնական դատական նիստը:
Ուստի տեղեկացնում ենք բոլոր ԶԼՄ-ներին, քաղաքական ու հասարակական գործիչներին և ակտիվիստներին և, առհասարակ, քաղաքացիներին այն մասին, որ տվյալ դատական գործով նախնական նիստը տեղի է ունենալու սույն թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 15:20-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 42 շենքում: Դատավոր` Հասմիկ Արտյուշայի Հարությունյան:
Հիշեցնենք, որ ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի բազմաթիվ սպառնալիքներից հետո Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ավագ դասախոս Մարատ Եգանյանը և նրա կինը ազատվել են աշխատանքից: Նշենք, որ նման վարվելակերպը տիրում է Արցախում երկար ժամանակ և կլանային համակարգի կողմից օգտագործվող ամենակարևոր գործիքն է հասարակության ազատ միտքը ճնշելու համար:
Ի պատասխան բազմաթիվ ճնշումների և արհեստական խոչնդոտների՝ Arcakh24.info լրատվական կայքի թիմը հայտարարում է, առ այն, որ մինչև վերջ պայքար է մղելու բոլոր նման ապօրինի երևույթների դեմ:
Թողնել պատասխան