Մեսրոպ Մաշտոց Համալսարանը հերքում է …

Մեսրոպ Մաշտոց Համալսարան
«Ի հերքումն
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հասցեին՝ Մ.Եգանյանի նախագահի 100-օրվան

 նվիրված մամլո ասուլիսի ընթացքում հնչեցված մեղադրանքներին, այն մասին, որ իր և իր ընտանիքի, մասնավորապես քրոջ նկատմամբ Մեսրոպ Մաշտոց Համալսարանը հետապնդումներ է իրականացրել:
Հայտնում ենք, որ Մ.Եգանյանի և իր ընտանիքի, մասնավորապես քրոջ նկատմամբ Մեսրոպ Մաշտոց Համալսարանը երբեք հետապնդում չի կատարել:
Մ.Եգանյանի կողմից հնչեցված անհիմն հետապնդումների և մեղադրանքների վերաբերյալ կան իրավապահ մարմինների տված համապատասխան գնահատականներ:
Ինչ վերաբերում է նրա քրոջ նկատմամբ հետապնդումներին, նշենք, որ համաձայն 08 մայիսի 2019 թ. Հ54/ուս ՄՄՀ հրամանի, վերջինս հեռացվել է ուսանողության շարքերից՝ ֆինանսական և ուսումնական պարտքեր ունենալու պատճառով, ընդ որում հեռացումը կատարվել է Մ.Եգանյանի ընտանիքի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում աշխատելու օրոք:
Ի դեպ, վերը նշված հրամանի համաձայն, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսանողության շարքերից հեռացվել են թվով ևս 18 ուսանող:»
Հիշեցնենք, որ նման հայտարարությունը Մեսրոպ Մաշտոց համալսարանի կողմից տեղադրդվել է Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագրի Մարատ Եգանյանի կողմից Արայիկ Հարությունյանին ուղղած հարցի վերաբերյալ:
Դիտումների քանակը: 5132
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan