Աննախադեպ երևույթ՝ դատավորը դատի է տվել ԶԼՄ-ի գլխավոր խմբագրին զրպարտելու կապակցությամբ

патасхан

Տեղի է ունեցել, մինչ այդ դատական պրակտիկայում գոյություն չունեցող, աննախադեպ մի երևույթ: Դատավորի կողմից՝ զրպարտելու կապակցությամբ, հայց է ներկայացվել զանգվածային լրատվամիջոցի գլխավոր խմբագրի դեմ:
Խոսքը վերաբերվում է նրան, որ Arcakh24.info լրատվական կայքում փետրվարի 14-ին դատավոր Հասմիկ Հարությունյանի գործունեությանը նվիրված ՛՛Զինված է և շատ վտանգավոր՛՛ վերնագրով հոդված է տեղադրվել, որի հղումը դուք կարող եք տեսնել այս հոդվածի նկարագրությունում: Ըստ էության, դատավոր Հասմիկ Հարությունյանը վիրավորական և զրպարտչական է համարում այդ հոդվածի վերնագիրն ու բովանդակությունը:
Փորձենք մանրամասնել, թե ինչու է ընտրվել նման վերնագիր: Հոդվածի նման վերնագիրը թելադրված էր դատավոր Հասմիկ Հարությունյանի կողմից բազմաթիվ անդառնալի կոպիտ խախտումներով: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Հունվարի 20-ին դատավոր Հասմիկ Հարությունյանին ներկայացվեց միջնորդություն դատական նիստի օրը փոփոխելու ավելի վաղ ժամկետի, ինչից անմիջապես հետո տեղի ունեցավ զանգը նրա օգնականից: Վերջինս հայտնեց, որ միջնորդությունը մերժվել է:
Հիշեցնենք, միջնորդությունը ներկայացվել էր Հունվարի 20-ին: Զանգը տեղի ունեցավ Հունվարի 21-ին, իսկ միջնորդության պատասխանը ստացանք 20օր անց՝ փետրվարի 10-ին, այսինքն մինչև նշանակված դատական նիստի օրը՝ փետրվարի 20-ը, մնում էր ընդամենը 10 օր և արդեն անիմաստ էր որևէ բողոքարկում: Ընդ որում, ուշադրություն դարձրեք այս միջնորդության պատասխանին:

Աննախադեպ երևույթ՝ դատավորը դատի է տվել ԶԼՄ-ի գլխավոր խմբագրին զրպարտելու կապակցությամբ

Այն իրենից ներկայացվում է ոչ թե դատարանի կողմից կայացված որոշում, այլ ուղղակի գրություն, որը նույնիսկ դատավորի կողմից չի ստորագրվել:

Դատարանի նման պահվածքը հասկանալու համար պետք է հիշենք, որ ինձ և կնոջս Arcakh24.info լրատվական կայքի գործունեության պատճառով աշխատանքից ազատել են Մեսրոպ Մաշտոց համալսարանից: Գործը հասել է դատարան և ջրի երես են հանվել փաստաթղթեր, որոնք հակասում են իրար և ակնհայտ դարձավ, որ գործ ունենք կեղծ փաստաթղթերի հետ:
Նշանակվեց փորձաքննություն, որն արդյունք չտվեց: Սակայն հնարավորություն կար այլ փորձաքննության միջոցով պարզել փաստաթղթերի ստեղծման իրական ժամկետը, և այդ հարցը պետք է դիտարկվեր հաջորդ դատական նիստին: Բայց դատավոր Հասմիկ Հարությունյանը նշանակեց դատական նիստը մոտ 1,5 ամիս հետո: Այդքան երկար ժամկետը իմաստազրկում էր նոր փորձաքննության անցկացումը, քանի որ այդպիսի փորձաքննությունների համար շատ կարևոր է, թե ինչքան ժամանակ է անցել: Ընստ էության ամեն ինչ արվեց, որպեսզի անիմաստ դառնա նոր փորձաքննության անցկացումը: Եվ այդ լույսի ներքո էլ պարզ է դառնում, թե ինչու դատավոր Հասմիկ Հարությունյանը չստորագրեց միջնորդության պատասխան գրությունը և նույնիսկ չկայացրեց որոշում՝ չնայած օրենքը պարտադրում է:
Փաստորեն՝
1. միջնորդության հաջորդ օրը հայտնեցին, որ որոշումը կա, մերժված է, բայց չտրամադրեցին որևէ փաստաթուղթ,
2. որոշման փոխարեն տրամադրեցի ոչ իրավասու մեկի կողմից ստորագրված գրություն,
3. տրամադրեցին այն ժամանակ, երբ արդեն նույնիսկ անիմաստ էր բողոքարկելը,
4. և վերջապես, եկեք չմորանանք, որ դատավոր Հասմիկ Հարությունյանն արգելեց դատական նիստի մեր կողմից կատարվող ձայնագրությունը:
Հարց ենք ուղղում դատավորներին:
1. Ի՞նչ պետք է մտածի շարքային քաղաքացին տեսնելով դատավորի կողմից այդպիսի վերաբերմունք:
2. Դատավորի նման պահվածքն արդյո՞ք ամրապնդում է հավատքը դեպի դատական համակարգ:
Տեղեկացնում ենք բոլոր զանգվածային լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին, պատգամավորներին և առհասարակ բոլոր քաղաքացիներին, որ մայիսի 20-ին՝ ժամը 14:30-ին, տեղի է ունենալու այդ գործով նախնական դատական նիստը:

Հայցի պատճառ հանդիսացող Զինված է և շատ վտանգավոր հոդվածի հղումը
https://arcakh24.info/hy/zinvats-e-ev-shat-vtangavor/

Բացարկ է հայտարարվում դատավոր Հասմիկ Հարությունյանին ձայնագրության իրավունքից զրկելու պատճառով հոդվածի հղում
https://arcakh24.info/hy/bacark-e-haytararvum-datavor-hasmik-harutyunyanin-dzaynagrutyan-iravunqic-zrkelu-pattcharov/

Դատավորի հայցը /դուք կարող եք բեռնել տվյալ ֆայլերը/
https://arcakh24.info/wp-content/uploads/2020/05/img_20200512_143008_9-scaled.jpg
https://arcakh24.info/wp-content/uploads/2020/05/img_20200512_143039_0-e1589289276473.jpg

Կեղծ փաստաթղթերի պատճենները /դուք կարող եք բեռնել տվյալ ֆայլերը/
https://arcakh24.info/wp-content/uploads/2019/11/hraman.jpg
https://arcakh24.info/wp-content/uploads/2019/11/tsanucum.jpg

Միջնորդություն /դուք կարող եք բեռնել տվյալ ֆայլը/
https://arcakh24.info/wp-content/uploads/2020/05/hadatajstvo2-e1589288495404.jpg

Միջնորդության պատասխան հանդիսացող գրությունը /դուք կարող եք բեռնել տվյալ ֆայլը/
https://arcakh24.info/wp-content/uploads/2020/05/patashan-e1589288690456.jpg

Դիտումների քանակը: 5341
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan