Հաղորդում Արցախի Ոստիկանության կողմից հանցագործության մասին

ԱՀ Ոստիկանության պատասխանը

Հիմնվելով 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» ԱՀ (ԼՂՀ) օրենքի 6-րդ հոդվածի վրա («Լրագրողի հավատարմագրումը») սույն թվականի օգոստոսի 15-ին arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը դիմել է Արցախի Հանրապետության Ոստիկանություն՝ տվյալ պետական մարմնում հավատարմագրում ստանալու նպատակով: Ընդ որում դիմումը կազմվել է տեղում, որպեսզի առավելագույն չափով համապատասխանի տվյալ հիմնարկի չափանիշներին:

Դիմումի պատճեն

Հիշեցնենք, որ զանգվածային լրատվության մասին օրենքում լրագրողների հավատարմագրմանը հատկացված է մի ամբողջ հոդված, որտեղ պետական մարմիններին օրենքը, իր ամբողջ ուժով, պարտավորեցնում է հնգօրյա ժամկետում կատարել լրագրողի հավատարմագրումը:

Խնդրում ենք առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նշված օրենքով նախատեսված չէ, որպեսզի պետական մարմինն ինքնուրույն եզրակացնի հավատարմագրման նպատակահարմարությունը: Այլ կերպ ասած պետական մաարմինը չի որոշում լրագրողի հավատարմագրման նպատակահարմարությունը՝ այն արդեն իսկ «թելադրված է» օրենքով: Այստեղից կարելի է եզրակացնել, որ օրենքով նախատեսված կարգով հավատարմագրման նպատակով պետական մարմին դիմած լրագրողին իրավունք չունեն մերժել, ինչն իհարկե հանդիսանում է լրագրողի գործունեության խոչնդոտում:

Ի միջի այլոց նշենք, որ այդ ընթացքում հայտնի է դարձել ԱՀ Ոստիկանության կողմից լրագրողի հավատարմագրման հրաժարվելու ևս մեկ դեպքի մասին:

Հաղորդում Արցախի Ոստիկանության կողմից հանցագործության մասին

Տեղյա՞կ է արդյոք ԱՀ Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի մասին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): Կարելի էր իհարկե ենթադրել, որ դա թյուրիմացություն է և տեղի է ունեցել պատահակաան անախորժություն, եթե դա տեղի ունենար առաջին անգամ: Սակայն, ցավոք սրտի, Լ. Մնացականյանի ղեկավարման ոճն է այդպիսին: Դժվար չէ հիշել սույն թվականի հուլիսի 9-ին հացադուլ հայտարարած անձի նկատմամբ բռնի ուժ կիրառման ժամանակ arcakh24.info լրագրողի գործունեությանը ոստիկանության աշխատակիցների կողմից, կատարվող ուժային գործողության փաստի գրանցման խանգարելու նպատակով, խոչնդոտելը, ինչի մասին լրատվամիջոցն առանձին հայտարարություն էր տեղադրել:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի մասին, որտեղ այդ դեպքերի համար նախատեսված պատիժ է հանդիսանում տուգանք, իսկ որոշ դեպքերում (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելը) ազատազրկում կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում: Մնում է միայն պարզել, թե որ մի իրավապահ մարմինն է ի վիճակի վերջ դնել ԱՀ Ոստիկանության ղեկավարության կողմից կատարվող ապօրինի գործողություններին և երբ է քրեական օրենսգիրքը գործելու նաև ԱՀ Ոստիկանության ղեկավարության նկատմամբ:

Դիտումների քանակը: 13820
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan