Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը մամուլի համար. Տեսանյութ

67354591_3427997077226464_3391859304284815360_n

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը մամուլի համար՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման արդյունքներով:

“Մենք նաև փոխանակեցինք մեր մոտեցումները և տեսակետները տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը: Ցավոք, մենք դեռևս տարածաշրջանում ունենք չկարգավորված հակամարտություններ: Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաև այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները և իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ձևավորված շրջանակներում և ձևավորված բանակցային հարթակներում աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացներին։

Մենք ունենք շատ լավ համագործակցություն միջազգային բազմաթիվ հարթակներում և ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր մտադրությունը համատեղ աշխատանքով էլ ավելի խորացնել նման համագործակցությունը”, — նշեց Զոհրաբ Մնացականյանը։

Դիտումների քանակը: 4390
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին