Մահ վրաերթի հետևանքով

67138445_858767931156419_7112978180234805248_n

Ս.թ.հուլիսի 24-ին ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ ք. Երևան քաղաքի բնակչուհի, 1954թ.ծնված Ա. Բ-ն վարելով «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1960թ.ծնված Վ. Վ-ին։Վրաերթի հետևանքով Վ.Վ-ն տեղում մահացել է:
Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։
Հարգելի ավտովարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դիտումների քանակը: 4485
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին