«Իմ քայլը» ստացավ ձայների մեծամասնությունը, ՀՀԿ-ն չանցավ խորհրդարան

1039081832

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010  ընտրատեղամասերից ստացված արդյունքների համաձայն, «Իմ քայլը» դաշինքը ստացավ ձայների մեծամասնությունը:

Հայաստանի Ազգային ժողով են անցնում «Իմ քայլը» դաշինքը, որը ստացել է ձայների 70,45% -ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (8,37%) և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (6,37%):

Հայաստանի Հանրապետության ընտրություններում առաջին անգամ ՀՀԿ-ն չի անցել Հայաստանի խորհրդարան:  ՀՀԿ-ն ստացել է  ձայների 4.7% -ը, իսկ անցումային շեմը կազմում էր 5%:

ԿԸՀ-ի  տվյալներով` Երևանի ժամանակով ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 2.6 մլն-ից քվեարկել է 1 260 840 մարդ, ինչը ընդհանուր թվի 48.63% է:

Դիտումների քանակը: 4847
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին